Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նկատի առնելով, որ որակի ենթակառուցվածքների համակարգը մեր տնտեսության հիմնասյուներից մեկը պետք է լինի և երկար ժամանակ է, որ այս ոլորտի զարգացման համար ջանքեր գործադրվել են, բայց այս պահի դրությամբ բարձրացնում եմ հարցեր ակնկալելով, որ պարոն Քերոբյանը, հավանաբար, հաջորդ շաբաթ, երբ կներկայացնի կառավարության հաշվետվությունը առավել մանրամասն ներկայացնի որակի ենթակառուցվածքների ոլորտում բոլոր զարգացումները՝ չափագիտություն, ստանդարտացում, համապատասխանության գնահատման լաբորատորիաներ, տեխնիկական կանոնակարգեր, այս ամբողջ համակարգը և թե ինչ փուլում ենք մենք հիմա գտնվում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Կուզենայի պարոն Քերոբյան, որ մի քիչ մանրամասնեիք, ժամանակին մեծ ծավալի վարկային միջոցներ էր հատկացված հենց այս ոլորտի զարգացման առումով։ Ի՞նչ վիճակում է դա, այդ միջոցներից որքա՞նն է, որ ծախսվել է, ի՞նչ արդյունավետությամբ, ի՞նչ արդյունքներ մենք ունենք։ Որակի վերահսկողությունը նաև պետության սահմանադրական պահանջն է, պետության պարտավորությունն է, բայց ենթակառուցվածքային առումով ինքը նաև տնտեսության մրցակցության և մրցունակության բարձրացմանը ուղղված գործողուններ են։ Դրա համար այս մասով ավելի մանրամասն տեղեկատվություն է պետք ներկայացնել ԱԺ և հանրությանը»,-ասաց պատգամավորը: