Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ կարևոր ուղերձ ունի Սփյուռքի հայրենակիցների համար.
«Սիրելի հայրենակիցներ,
Գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ես և կառավարության շատ ներկայացուցիչներ հայտարարել ենք, որ սփյուռքի հետ հարաբերակցության մեր գլխավոր խնդիրներից մեկը, որ պետք է դնենք մեր առջև, հայրենադարձությունն է՝ նկատի ունենալով նաև մտավոր ներուժի հայրենադարձությունը:
ՀՀ կառավարման ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտությունից ելնելով՝ վարչապետի հանձնարարությամբ սփյուռքի նախարարությունը մյուս գերատեսչություններից տեղեկատվություն է հավաքագրում՝ համապատասխան ոլորտներում այս պահին պահանջվող մասնագետների վերաբերյալ: Մոտ ժամանակներս վերոնշյալ ցանկը կհրապարակվի:
Սակայն կարևոր եմ համարում ընդգծել, որ այս համատեքստում սփյուռքի ներգրավման հետ կապված մեկ այլ խնդիր է առկա: Այսօր ՀՀ առանձին օրենքներ (Հանրային ծառայության մասին, Քաղաքացիական ծառայության մասին և այլ օրենքներ), ըստ էության, խոչընդոտում են սփյուռքի ներուժի լայն ընդգրկումը պետական կառավարման համակարգում: Եվ հատկապես այս նոր իրավիճակում մենք պետք է լրջորեն մտածենք այդ խնդրի մասին, որն օրենսդրական դաշտում է և մեկ օրում չի լուծվի: Բայց պետք է հնարավորինս արագ աշխատենք սույն խնդրի լուծման ուղղությամբ, և արդեն սփյուռքի նախարարության կողմից մշակվում է մի քանի առաջարկներից բաղկացած փաթեթ: Մեր նպատակն է խնդրի լուծման հնարավոր օպտիմալ և այլընտրանքային տարբերակներ գտնելը»: