|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.06 |
| EUR | ⚊ | € 438.86 |
| RUB | ⚊ | ₽ 4.8219 |
| GBP | ⚊ | £ 503.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հուլիսի 23-ին, ժամը 17:47-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղից դեպի Արագած լեռ բարձրացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա 1 տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արագած-Արագած լեռ դաշտամիջյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 08 UL 011 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր՝ 1991 թ. ծնված Ա. Մ.-ը ստացել է մարմնական վնասվածք և տեղի ուժերով տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, որը ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար հարկավոր է հատուկ տեխնիկա: