|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Շաբաթ օրը Արագածը բարձրանալիս 6 հոգանոց արշավախումբ է մոլորվել:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը, ահազանգով հավանական դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները մոտ 3500-3700մ բարձրության վար հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչներ`1946 թվականին ծնված Հենրիկ Պավլեյանին, 1994 թվականին ծնված Լևոն Նազարյանին, 1994 թվականին ծնված Հրաչ Կարապետյանին, 1996 թվականին ծնված Աշոտ Սուլթանյանին, 1997թվականին ծնված Ռաֆիկ Ավետիսյանին և 1996 թվականին ծնված Վազգեն Գրիգորյանին: Նրանց անվնաս իջեցվել են սարից և հանձնվել հարազատներին:
Սեպտեմբերի 18-ին եւս տեղեկատվություն է ստացվել, որ Լեհաստանի 3 քաղաքացի (1 կին և 2 տղամարդ) բարձրացել են Արագած լեռը և չեն վերադարձել, սակայն հետագայում պարզվել է, որ որոնվողներ կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, և նրանք մոտենում են արշավախմբի մյուս անդամներին: