|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հոկտեմբերի 28-ին, ժամը 18:13-ին ահազանգ է ստացվել, որ դեպի Կոտայքի մարզի Թեղենիս լեռան գագաթ տանող ավտոճանապարհին ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԳԱԶ-53 մակնիշի 42 SU 234 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ. և 2 ուղևոր)։