կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-09 22:48
Աշխարհ

Գվատեմալայում հրաբխային սար բարձրանալիս զբոսաշրջիկներ են զոհվել

Գվատեմալայում հրաբխային սար բարձրանալիս զբոսաշրջիկներ են զոհվել

Գվատեմալայում Ակատենանգո հրաբխային սար բարձրանալիս առնվազն երեք զբոսաշրջիկ է զոհվել օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Փրկարարների տվյալներով, հրաբխային սար էր ուղեւորվել զբոսաշրջիկների երկու խումբ։ Մի խմբից զոհվել են երկու կին ու մի տղամարդ, մյուս երկու զբոսաշրջիկները փրկվել են։ Երկրորդ խմբից երեք մարդու գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, առայժմ հաջողվել է փրկել միայն մի 55-ամյա կնոջ։

Prensa Libre պորտալը հայտնում է, որ չարաբաստիկ արշավը սկսվել էր հունվարի 7-ի առավոտյան, սակայն սկսվել էր ուժեղ քամի ու օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել էր, ինչի հետեւանքով արշավի բոլոր մասնակիցների ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։ Քամին պոկել էր զբոսաշրջիկների տեղադրած վրանները,  եւ նրանք նույնիսկ չեն կարողացել պատսպարվել վատ եղանակից։