|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Օրեր առաջ ապամոնտաժված «Ֆիրդուս» տոնովաճառի առևտրականներից շատերը դարձյալ վերադարձել են տոնավաճառ և բացել առևտրի տաղավարները: Yerkir.am-ի լրագրողի այցելության ժամանակ, սակայն որոշ տաղավարներ փակ էին: Առևտրականներից ոմանք զանգահարում էին իրենց գործընկերներին և տեղեկացնում, որ շուկան գործում է:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին քաղաքապետարանի աշխատակիցների և ոստիկանների միջամտությամբ հատուկ տեխնիկայի գործադրմամբ տոնավաճառի բանուկ հատվածում քանդեցին ասֆալտը՝ այդ եղանակով առևտրականներին ստիպելով լքել տարածքը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ այս տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ 2007-ին։ Քաղաքապետն այս տարվա հունիսին հայտարարել էր, որ ներդրողը սկսելու է շինարարական աշխատանքները, և ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր բանակցություններ սկսել տեղի առևտրականների հետ՝ նրանց այլ վայրեր տեղափոխելու համար։