Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը անցյալ հունվարին տեղի ունեցած «ահաբեկչությունից» հետո։ Այս մասին ասված է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Վերջին մի քանի ամսվա ընթացքում երկու երկրի պաշտոնյաների միջև շփումների և բանակցությունների շրջանակում իրանական կողմին փոխանցվել են մեր երկրի ակնկալիքները՝ դեսպանատան անվտանգության լիարժեք երաշխիք տրամադրելու վերաբերյալ», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ քննարկվել է դեսպանատան նոր վայրի հարցը, որն ավելի անվտանգ կլինի և կհամապատասխանի դիվանագիտական առաքելության համար անհրաժեշտ պահանջներին։«Արդյունքում արդեն որոշվել է դեսպանատան նոր վայրը»,- նշել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում դեսպանատան նոր նստավայրի համար։
Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունը անցած տարվա հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել էին։
Հարձակումը, որը Բաքուն անվանել է «ահաբեկչական ակտ», հանգեցրել էր դիվանագիտական հարաբերությունների կտրուկ վատթարացման, Ադրբեջանին տարհանել էր իր դեսպանատան աշխատակիցներին Թեհրանից: