կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-18 10:55
Հասարակություն

Ավստրալիան վերաբացում է հայ վրիժառուների կողմից սպանված թուրք դիվանագետների գործը. Թուրքիան ողջունում է

Ավստրալիան վերաբացում է հայ վրիժառուների կողմից սպանված թուրք դիվանագետների գործը. Թուրքիան ողջունում է

Ավստրալիայի ոստիկանությունը վերաբացում է  Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների (ՀՑԱՄ - JCAG) կողմից 1980 թ. Սիդնեյի հյուպատոսարանում աշխատող երկու թուրք դիվանագետների սպանության գործը: Ոստիկանությունը թուրք հյուպատոս Շարըք Արըյաքի և զինվորական կցորդ Էնգին Սեվերի սպանության վերաբերյալ նոր տեղեկություններ տրամադրողների համար 1 մլն պարգևավճար է սահմանել:

ՀՑԱՄ-ը հայկական գաղտնի ռազմաքաղաքական կազմակերպություն էր, որը գործունեություն էր ծավալում մի շարք երկրներում՝ 1975-1987 թթ.: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով ՀՑԱՄ-ի մարտիկները տարբեր գործողություններ են իրականացրել թուրք դիվանագետների դեմ: 

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին լրացել էր թուրք դիվանագետների սպանության 39 տարին: Սիդնեյի թուրքական հյուպատոսարանի դիմաց թուրքերը ոգեկոչման արարողություն են իրականացրել:

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ավստրալիայի ոստիկանության այս քայլը: «Նույնիսկ եթե ուշ էլ լինի, արդարության հույս ծնող այս որոշումը մեր նահատակների հարազատների ցավը մի փոքր կնվազեցնի: Ակնկալում ենք, որ մեր նահատակված դիվանագետների գործերը նույնպես կվերաբացվեն այն երկրներում, որտեղ այն փակվել է», – ըստ Yerkir.am-ի՝ նշված է հայտարարության մեջ: