|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ ողբերգական վթար է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղում՝ Արծվի արձանին հարող հատվածում:
Ժամը 21:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 RN 990 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդը (անձը չպարզված քաղաքացի) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ըստ բժիշկների՝ վարորդը տեղափոխվել է մահացած: