կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-01 23:55
Հասարակություն

Արծվի թևեր կոչվող արձանի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին

 Արծվի թևեր կոչվող արձանի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին

Մարտի 1-ին, ժամը 18:16-ին տեղեկություն է ստացվել, որ Մ4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում՝ Արծվի թևեր կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 13-րդ կմ-ին Renault Logan մակնիշի 688 ՕՕ 61 պետհամարանիշով (վարորդ՝ 1972 թ. ծնված Ս. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփաբաժան արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, Կոտայքի ՃՇՇ ՍՊԸ-ի աշխատակիցների օգնությամբ ապամոնտաժել են արգելապատնեշից մոտ 30 մ հատված: