կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 12:34
Իրավական

Ողբերգական ավտովթար` Երևանում. 1 զոհ, 4 վիրավոր

Ողբերգական ավտովթար` Երևանում. 1 զոհ, 4 վիրավոր

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10- ի սահմաններում Սեբաստիա և Վեգներ փողոցների խաչմերուկում բախվել են Մասիս քաղաքի բնակիչ` 34-ամյա Արայիկ Խաչատրյանի վարած Ваз 21083 մակնիշի 35 LT 228 համարանիշով և Երևանի բնակիչ` 31-ամյա Կարապետ Խարդալյանի վարած BMW մակնիշի 33 ՏP 016 համարանիշով ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով Ваз 21083-ի վարորդ Ա. Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորները` Մասիս քաղաքի բնակիչներ` 29-ամյա Ծովինար Պողոսյանը, 46-ամյա Նվարդ Պողոսյանը, 26-ամյա Արթուր Պողոսյանը և 9-ամյա Արմեն Խաչատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղից Ա. Խաչատրյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

 

Մահացածին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների հետ: 

 

Մանրամասն` այստեղ: