Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 4-ին` ժամը 09.53-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Բերդ հատվածի 30-րդ կմ-ին «ВАЗ 2121» մակնիշի 36 OL 750 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Ս. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 100 մ):
Ուղևոր Ա. Ն.-ը (ծնվ. 1972 թ.) տեղում մահացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Վ. Ն.-ը (ծնվ. 2002 թ.), Ա. Ն.-ը (ծնվ. 1998 թ.) և Ք. Խ.-ը (ծնվ. 1979 թ.) տեղափոխվել են Իջևան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժած Ա. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 3 մ հեռավորության վրա հայտնաբերել են ավտոմեքենայի գազի բալոնը և փակել փականը:
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: