կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-20 12:26
Հասարակություն

Հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետն այլեւս չի երկարաձգվի

Հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետն այլեւս չի երկարաձգվի

Այսօր կառավարության նիստում հաստատվեց որոշման այն փոփոխությունը, որը նախատեսում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիներին տրամադրվող հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարով երկարաձգելու վերաբերյալ դրույթները։ Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի ժամկետը երկարաձգելու հնարավորություն օրենքով չի նախատեսվում։ Սույն նախագծի ընդունմամբ կապահովի կենսաչափական տվյալներով անձնագրերի և հին նմուշի անձնագրերի համար միատեսակ իրավակարգավորումների կիրառում։

Հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքում ներկայումս մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը: Բացի այդ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում պրակտիկայում խնդիրներ են առաջանում նաև անձնագրում փակցված լուսանկարի հետ քաղաքացիներին նույնացնելու ժամանակ, ինչը ևս հաճախ առաջ է բերում քաղաքացիների դժգոհությունը:

Վերը նշված խնդիրներից խուսափելու և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը: Նախագծերի ընդունման արդյունքում կբացառվեն երկարաձգված անձնագրերն օգտագործելիս ՀՀ քաղաքացիների համար առաջացող հնարավոր խնդիրները: