|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում:
«Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ,
Կենսաչափական նոր համակարգը Հայաստանում գործարկվելու է նոյեմբերի 1-ից, և այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն թողարկվելու։ Բացառություն են կազմում «070» կոդով հին նմուշի անձնագրերը։ Այս փուլում դրանց տպագրությունն ու տրամադրումը նույն պայմաններով կշարունակվեն։
Դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման ծառայությունները կշարունակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներում»,- ասվում է հաղորդագրությունում։