Փոխարժեքներ
15 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 22-ի № 1604-Ն որոշման համաձայն՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սկսած 2024թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Մինչև 2024թ. հունվարի 1-ը ՀՀ քաղաքացու սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրն օտարերկրյա պետությունում վավերական համարվելու համար պետք է պարունակի վավերականության մասին նշում։
2024թ․ հունվարի 1-ից հետո սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն օտարերկրյա պետություններում շարունակելու են համարվել վավերական անձնագրում նշված վավերականության ժամկետի ընթացքում՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման առկայությունից: