|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր որոշում, համաձայն որի հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները այևս չեն երկարաձգվելու: Եթե լրացել է անձնագրի ժամկետը, պետք է դիմել այն փոխանակելու համար: ՀՀ կառավարության որոշումն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում: Այն ուժի մեջ է մտնելու 12.08.2017թ.-ից:
Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից անձնագրի ժամկետը չի երկարաձգվելու, իսկ մինչ այդ երկարաձգվածները պահպանելու են իրենց ուժը մինչև երկարաձգման կնիքում նշված ժամկետի ավարտը: