|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում իրազեկում է ներկայացրել առանց կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկրաձգման վերաբերյալ:
Մնացական Բիչախչյանը գրել է. «Առանց կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը (հին նմուշի անձնագիր) 16 տարին լրացած քաղաքացիներին տրվում է 10 տարի վավերականության ժամկետով, որը կարող է երկարաձգվել ևս 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան տրման պահից մինչև 15 տարվա ժամկետը լրանալը:
Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում անձնագրային և վիզաների վարչություն կամ անձնագրային ծառայություն դիմելիս անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրք չի գանձվում:
Մինչև 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հին նմուշի անձնագիր տրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ արական սեռի 15 տարին լրացած անչափահասներին` մինչև 18 տարին լրանալը: Նշված դեպքում անձնագրի վավերականության ժամկետը չի երկարաձգվում. անհրաժեշտության դեպքում պետք է դիմել փոխանակման համար»: