|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի մի շարք շրջաններում զբոսաշրջիկների համար վճարային հավաքագրում նախատեսող օրենքը։
Այն նախատեսում է վճար սահմանել այն զբոսաշրջիկների համար, որոնք կհանգստանան Ղրիմում, Կրասնոդարի, Ստավրոպոլի ու Ալտայի երկրամասերում։
Պիլոտային ծրագիրը կտևի չորս տարի՝ 2018-2022թթ, որից հետո իշխանությունները պետք է որոշեն՝ նման նախագիծ ընդունեն բոլոր հանգստավայրերի համար, թե հրաժարվեն այդ գաղափարից։
Վճարը սահմանվում է այդ հանգստավայրերը պահպանելու, զարգացնելու, վերականգնելու նպատակով։ Վճարի չափը չպետք է գերազանցի 0,84 դոլարը օրվա համար։