կարևոր
715 դիտում, 57 րոպե առաջ - 2026-07-14 20:54
Աշխարհ

Ես կարծում էի՝ դա լավ միտք է. Թրամփը հրաժարվում է Հորմուզի նեղուցով փոխադրումների համար 20 տոկոս վճար գանձելու ծրագրից

Ես կարծում էի՝ դա լավ միտք է. Թրամփը հրաժարվում է Հորմուզի նեղուցով փոխադրումների համար 20 տոկոս վճար գանձելու ծրագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Պարսից ծոցի երկրները դեմ են հանդես եկել Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանելու իր ծրագրին։

«Ես կարծում էի՝ դա լավ միտք է»,- այս առնչությամբ ասել է Թրամփը՝ Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդիի հետ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝  վերաբերող իր առաջարկած «նախաձեռնությանը»՝ Հորմուզի նեղուցում «նավագնացության անվտանգությունն ապահովելու դիմաց» փոխադրվող բեռների արժեքի 20%-ի չափով վճար գանձելու մասին։  

Թրամփը հավելել է, որ Պարսից ծոցի երկրների ղեկավարները կապ են հաստատել իր հետ և  դեմ արտահայտվել դրան։

Այսօր ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրաժարվում է Հորմուզի նեղուցով նավարկության համար վճար գանձելու՝ «ԱՄՆ-ի համար 20 տոկոսի չափով փոխհատուցման վճարի» գաղափարից։