կարևոր
3721 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-26 17:25
Հասարակություն

Սրանց որ մնա, օդի, շնչելու և արտաշնչելու հարկ էլ կսահմանեն․ Անդրանիկ Թևանյան

Սրանց որ մնա, օդի, շնչելու և արտաշնչելու հարկ էլ կսահմանեն․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․

««Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր համապետական ծրագրով: Մեր առաջարկների մեջ կային նաև փոքր ու միջին բիզնեսին վերաբերող կետեր, որոնք առնչվում էին նաև տաքսի ծառայություններին և անհատ վարորդներին: Մենք 2023-ի օգոստոսին զգուշացնում էինք տաքսիստներին, որ մեկ տարի անց սպասվում է հարկային բեռի ավելացում, որը մինչև 2026 թվականը անկանխիկի դեպքում ամեն ուղևորափոխադրումից նախատեսելու է գանձում 4 տոկոսի չափով, կանխիկի դեպքում՝ 5 տոկոսի չափով: Հիմա բոլորը փաստի առաջ են կանգնել, քանզի դանակը ոսկորին է հասել, այլ կերպ ասած՝ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում սպասվում են թանկացումներ: «Մայր Հայաստանի» առաջարկները հիմա էլ են արդիական և տաքսիստների պատրաստակամության դեպքում հիմա էլ է հնարավոր այդ առաջարկները կյանքի կոչել: Հակառակ դեպքում սրանց որ մնա, օդի, շնչելու և արտաշնչելու հարկ էլ կսահմանեն ու բիզնեսի հետևից կընկնեն, ինչպես որ ուզում են ՀՀ քրեական օրենսգիրքը փոխելով դա անել և կալանքի սպառնալիքի տակ դնել գրեթե բոլոր բիզնեսմեններին:

Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերում խաբեց իրեն հավատացողներին: Ներառյալ տաքսիստները, որոնց խոստանում էր արագաչափերի ու տեսախցիկների վերացում, ինչպես նաև հարկային բեռի թեթևացում: Արեց ճիշտ հակառակը»: