Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 17-ին, ժամը 19:27-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Bora» մակնիշի 34 AP 659 (վարորդ` 1980 թ. ծնված Գ. Ա.) և «Honda Tucson» մակնիշի 03 OL 660 պետհամարանիշերով (վարորդ` 1941 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Ա.-ը հոսպիտալացվել է «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ», որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Ավտոմեքենաները հոսանքազրկվել են տեղի ուժերով: Փրկարարները փակել են «Volkswagen Bora» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: