Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 26-ին, ժամը 06.19-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 30-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի 90 GG 690 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Ջ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ՝ 1988 թ. ծնված Հ. Հ.-ը և 1988 թ. ծնված Ա. Ս.-ը տեղափոխվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: