Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes S-500» մակնիշի 20 SS 009 պ/հ (վարորդ Ա. Մ.), «BMW» 15 RP 500 (վարորդ Հ.Հ.) և «ՎԱԶ-21010» 09 UL 906 պ/հ (վարորդ Ա. Հ. ծնված 1954 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ա.Հ.-ը և ուղևոր Ս.Հ.-նը (ծնված 1958 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Մասիսի ԲԿ. որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել և տեղափոխել ավտոքարշակների վրա: