|
Փոխարժեքներ
08 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախվել են «Աուդի» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ 5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Էջմիածին հատվածի 10-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Աուդի» մակնիշի 34 AN 478 պետհամարանիշով (վարորդ Մ. Հ.) և «ՎԱԶ-21010» մակնիշի 01 DR 022 պետհամարանիշով ավտոմեքենաները. վերջինիս ուղևոր Է. Ս.-ը (ծնվ.1994 թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատել բավարար է: Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի փականները և իրականացրել հոսանքազրկման աշխատանքներ: