Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 11-15-ը «Էկորիս Նիդերլանդ Բի ՎԻ» ընկերության կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում Նիդերլանդներ է մեկնել Հայաստանի պատվիրակությունը՝ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ինչպես նաև Լոռու, Վայոց Ձորի, Արմավիրի մարզպետները, ՀՀ ԷԵՊԲՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և այլոք:
«Էկորիս Նիդերլանդ Բի ՎԻ» աջակցությամբ իրականացվող այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը կներկայացվի Նիդերլանդներում տարածքային զարգացումը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, ՓՄՁ զարգացման և տուրիզմի փորձը, որը օգտակար և կիրառելի կլինի Հայաստանի հանրապետության համար:
Տարածքային զարգացման քաղաքականության պլանավորման, տարածաշրջանային մակարդակում նորարարության (էներգախնայոողություն, խելացի զարգացում), տեղական կառավարման համակարգի վերաբերյալ թեմաների շուրջ քննարկումներից բացի հայաստանյան պատվիրակությունը կլինի Ռոտտերդամ, Հաագա, Ուտրեխտ, Վագենինգեն քաղաքներում և տեղում կծանոթանա նիդերլանդական նորարարական պրակտիկային: