|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունվարի 23-ին` ժամը 15:30-ին, Երևանի թիվ 27 դպրոցում տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի և Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի հանդիպումը Երևանի դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում պաշտոնապես կհայտարարվի 2012/2013 ուս. տարվա 2-րդ կիսամյակի մեկնարկը:
Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության անմիջական աջակցությամբ Dasaran.am կրթական ծրագրի կողմից մշակված դպրոցների կառավարման էլեկտրոնային գործիքը, որը թույլ է տալիս ամբողջովին վերահսկել դպրոցի առօրյա գործունեությունը:
Դպրոցների տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքը թույլ է տալիս իրականացնել դպրոցի գործունեության արդյունավետ վերահսկողություն, վիճակագրական վերլուծությունների գործիքի միջոցով ստանալ դպրոցին վերաբերող տարբեր տվյալներ և կատարել դպրոցի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ վերլուծություններ:
Վերոնշյալ էլեկտրոնային գործիքի միջոցով տնօրենը կարող է տեսնել դպրոցի անձնակազմի և աշակերտների թվայնացված ցուցակը, ուսուցիչներին կցված դասարաններն ու աշակերտներին, դասավանդվող առարկաները, դասաժամերը, դասացուցակները, ցանկացած աշակերտի՝ ցանկացած առարկայից ստացած բոլոր գնահատականները, բացակայությունները, տվյալ պահի դրությամբ գնահատականների միջինը և կիսամյակային գնահատականը, ինչպես նաև ընթացքում փոփոխվող գնահատականները: