Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներառել է 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին հարցը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքների մրցունակությունը բարձրացնելու և Հայաստանի մարզերի միջև առկա անհամաչափությունները մեղմելու անհրաժեշտությամբ:ՀՀ կառավարությունը 2011 թվականին ընդունել է ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգը: Այն սահմանել է համաձայնեցված և առաջնահերթություն հանդիսացող:
ՏԶ հայեցակարգի հիմնական նպատակները համահունչ են ՀՀ 2014-2025թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններին` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում, սոցիալական ապահովության համակարգի բարելավում և պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացում, որոնք իրենց հերթին համահունչ են նաև ԵՄ 2020թ. ռազմավարության թեմատիկ նպատակներին:
Փաստաթղթում կարտացոլվեն երկու կարևոր նպատակներին հասնելու, այն է` տարածքների մրցունակությունը բարձրացնելու և Հայաստանի մարզերի միջև առկա անհամաչափությունները մեղմելու համար անհրաժեշտ հիմնական գործողությունները:
Ռազմավարական տեսանկյունից տարածքային զարգացման արդյունքը կգնահատվի երեք ընդհանուր, սակայն հստակ ու չափելի հետևյալ ցուցանիշներով`
1. 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը կունենա տարածքային զարգացման քաղաքականության իրականացման մեկ ընդհանուր` Տարածքային զարգացման գործառնական ծրագիր (ՏԶԳԾ), որը հիմք կհանդիսանա ՏԿԶՆ բյուջետային ծրագրերի նախապատրաստման և տարածքային զարգացման նպատակներով արտաքին աղբյուրներից բյուջետային աջակցության ստացման համար։
2.. 2025թ.-ի դրությամբ առանձին վերցված յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 %-ը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը ։
3. 2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` համեմատած 2014 թվականի հետ:
Ռազմավարության ընդունումը նպատակ ունի խթանել բոլոր մարզերի տնտեսական ու սոցիալական, տարածքային համաչափ և կայուն զարգացումը:
Ռազմավարության իրականացման պարագայում ակնկալվում է ապահովել տարածքների համաչափ զարգացում, մրցունակության բարձրացում, իրականացվող ծրագրերի համադրում՝ տարածքային զարգացման տեսանկյունից և ԵՄ-ի կողմից ակնկալվող բյուջետային օժանդակության հնարավորություն: