|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Նիդեռլանդների Նեյմեգեն քաղաքում Ռադբուդի բժշկական կենտրոնի 12 աշխատակիցներ ուղարկվել են կարանտինի՝ հանտավիրուսով հիվանդից արյուն վերցնելու և նմուշները ոչնչացնելու հարցում թույլ տված սխալի պատճառով: Առողջապահության աշխատողների շրջանում վարակի ռիսկը ցածր է, հաղորդում է RTL-ը՝ հղում անելով հիվանդանոցի հայտարարությանը։
Ավելի ուշ պարզվել է, որ բժշկական անձնակազմը չի պահպանել գործող միջազգային ուղեցույցները հիվանդի մեզի հեռացման հարցում: Առողջապահության աշխատողները կարանտինացվելու են վեց շաբաթով: Հիվանդանոցի ղեկավարությունը խոստացել է միջոցներ ձեռնարկել ապագայում նմանատիպ սխալները կանխելու համար: