Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ս.թ. մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը:
Շնորհակալություն հայտնելով նախարար Լոքյանին ջերմ ընդունելության համար` ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության անդամ Լիզա Անսալան նշել է, որ իրենց համար պատիվ է Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացումներին հետևելը: Պատվիրակության անդամները հետաքրքրվել են նախարարից, թե ինչ քայլեր և աշխատանքներ են ձեռնարկվում տեղական մակարդակում ժողովրդավարության խորացման, տեղական իշխանությունների դերի մեծացման և համայնքային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:
Դավիթ Լոքյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների գործընթացը: Նա գոհունակությամբ տեղեկացրել է, որ խոշորացված համայնքներում բավականին լուրջ աշխատանքներ են տարվել ծառայությունների բարելավման, նոր ծառայությունների մատուցման և ենթակառուցվածքային խնդիրները լուծելու ուղղութամբ: Նախարարը անդրադարձել է նաև խոշորացված համայնքներում իրականացվող տնտեսական ծրագրերին, որոնք մշակվել են նախարարության կողմից պատրաստված մեթոդական ուղեցույցի համաձայն:Ծառայությունների որակի բարելավման համատեքստում, Դավիթ Լոքյանը մեծապես կարևորել է համայնքների կողմից տրամադրվող ծառայությունները մասնավոր հատվածին պատվիրակելը, մասնավորապես` աղբահանության, լուսավորության, ներհամայնքային ճանապարհների սպասարկման հարցերում: