Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թռչնագրիպը գրանցվել է հոլանդական Հյուսիսային Բրաբանտ նահանգի Սինտ-Ուդենրոդե քաղաքի թռչնաբուծական ֆերմայում, ասված է Նիդեռլանդների գյուղատնտեսության նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ սա հավանաբար թռչնագրիպի խիստ ախտածին տարբերակ է:
«Ձեռնարկությունից 1 կմ շառավղով կա եւս երկու թռչնաբուծարան․․․ Վարակված թռչնաբուծարանում կա շուրջ 35 000 թռչուն, իսկ մյուս երկու տնտեսություններում պահվում են համապատասխանաբար 49 920 եւ 47 000 հավեր»,- ասվում է գյուղնախարարության հաղորդագրության մեջ։
Նախարարությունն ընդգծել է, որ թռչնաֆաբրիկայի եւ երկու տնտեսությունների բոլոր հավերը կոչնչացվեն՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Նիդեռլանդների իշխանությունները հայտարարել են Սինտ-Ուդենրոդեում թռչնաֆաբրիկայի շուրջ 10 կիլոմետրանոց գոտում թռչուններ տեղափոխելու արգելքի մասին:
«Փոխադրման արգելքը վերաբերում է թռչնամսին, հավկիթին, թռչնաղբին եւ օգտագործված տակդիրներին, ինչպես նաեւ այլ կենդանիներին ու անասնաբուծական արտադրանքներին այն տնտեսություններից, որտեղ թռչուններ են բուծում կոմերցիոն նպատակներով»,- տեղեկացրել են նախարարությունում: