Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակում հանդիպել է «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի շուրջ 30 մասնակիցների հետ, ովքեր մայրաքաղաքի տարբեր ավագ դպրոցների աշակերտներ են: Հենց սկզբից հանդիպման ձեւաչափ է ընտրվել հարցուպատասխանը:
Սակայն մինչ այդ հյուրերի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է իր անցած ճանապարհը՝ ուսանողական տարիներից մինչեւ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոն: Ներածական խոսքից անմիջապես հետո ուսանողներն իրենց մտապատկերում ունեին հարցերի արդեն հստակ շրջանակ: Դրանք հասցեագրված էին ոչ միայն ՀՀ ԱԺ փոխնախագահին, այլեւ մասնագիտությամբ իրավաբան Արփինե Հովհաննիսյանին: Հայաստան-ԵՄ հարաբերություններից մինչեւ կրթական բարեփոխումներ. բազմաբովանդակ հարցադրումների ցանկը ներառում էր նաեւ Հայաստանի տնտեսության, մեր երկրում կատարվող ներդրումների խթանման, բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտածների համար աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ խնդիրները:
Երկու ժամ տեւած հանդիպման առանցքում են եղել նաեւ երկրի տարբեր պետական կառույցներում իրականացվող կադրային փոփոխությունները, որոնք, ինչպես նշել է Արփինե Հովհաննիսյանը, պայմանավորված են աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը պատանիների հնչեցրած բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխաններ: Իսկ փորձառու մասնագետ դառնալու եւ ապագայում լավ աշխատանք ունենալու համար Արփինե Հովհաննիսյանն ավագի իրավունքով հորդորել է ամեն օր հարստացնել գիտելիքների պաշարը: