Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Facebook-յան էջում հրապարակված նոր լուսանկարում Արփինե Հովհաննիսյանն իր ընտրյալի՝ Արշակ Մնացականյանի հետ է։ Զույգը ձեռք ձեռքի բռնած է, որտեղ էլ երեւում է նշանադրության մատանին։
Ավելի վաղ hraparak.am-ը տեղեկացրել էր, որ Արշակ Մնացականյանը «Աստղիկ» ԲԿ-ում պլաստիկ վիրաբույժ է և պլաստիկ վիրաբուժության գծով փոխտնօրեն։ Արշակն ու Արփինեն առաջին կուրսում միմյանց հետ են սովորել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում , կուրսում մոտ 200 ուսանող է եղել, Արփինեն ու Արշակը տարբեր հոսքերում են եղել, առաջին տարում միմյանց չեն ճանաչել։ Իրավաբանականում 1 տարի սովորելուց հետո այդ ֆակուլտետ անվճար ընդունված և տարին գերազանց ավարտած Արշակը թողնում է ֆակուլտետը և ընդունվում է բժշկական համալսարան։ Այժմ նա Աստղիկ ԲԿ-ում տարին քթի մոտ 500 վիրահատություն է անում և համարվում է պլաստիկ վիրաբուժության առաջատար մասնագետ։
Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանը ծանոթացել են միմյանց հետ այս տարվա սեպտեմբերի 28-ին՝ կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակած կադրում Արփինե Հովհաննիսյանը ցուցադրել էր նշանադրության մատանին եւ դրան կից հայտարարել նշանադրության մասին։