Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն այս պահին Աժ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է, թեև ոմանք ավելի հավանական են համարում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանի թեկնածությունը, որն սկսել են քննարկել վերջին շրջանում: Իշխանության վերին օղակներում մտածում են, որ պետք չէ այժմ՝ սահմանադրական բարեփոխումների շեմին, դրսից մարդ բերել նախարարություն՝ հատկապես նման մութ պաշտոնանկությունից հետո: «Արսեն Մկրտչյանը նորմալ, կիրթ, աշխատող տղա է, լավ կապեր ունի, փորձ, պատկերացնում է ոլորտը, կարծում եմ՝ իրեն էլ կնշանակեն»,- ասաց բարձրաստիճան աղբյուրը՝ նկատի ունենալով ապագա ընտրությունների ֆոնին ձևավորվելիք կոալիցիան ու փոփոխությունները: Նշենք, որ հավանական թեկնածուներից է նաև Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի փեսա Կորյուն Նահապետյանը: Իսկ Արսեն Մկրտչյանը նախկին նախարար Հովիկ Մանուկյանի մանկության ընկերն է, նրա տեղակալ է նշանակվել՝ թողնելով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը: Աշխատել է նաև տնտեսական և վճռաբեկ դատարաններում՝ գրասենյակի, աշխատակագմի ղեկավար: Արդարադատության նախարարի նշանակումը ձգձգվում է, քանի որ Սերժ Սարգսյանը գտնվում է արտերկրում կվերադառնա հաջորդ շաբաթ, և մինչև սեպտեմբեր կլինի նշանակում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։