կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-27 21:04
Քաղաքական

Կոռուպցիոն սկանդալները առնչվում են Վեհաժողովի որոշ անդամների անունների հետ. Արփինե Հովհաննիսյանը` ԵԽԽՎ-ում

Կոռուպցիոն սկանդալները առնչվում են Վեհաժողովի  որոշ անդամների անունների հետ. Արփինե Հովհաննիսյանը` ԵԽԽՎ-ում

 

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պավիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում` «Կառավարման ոլորտում անաչառության խթանումը որպես քաղաքական կոռուպցիայի դեմ պայքար»  հարցի քննարկման ժամանակ ԵԺԿ խմբի անունից.


«Հարգելի գործընկերներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկուցող պարոն Միշել Նիկոլետտիին շատ հետաքրքիր զեկույցի և առաջարկների համար:

Ինչպես Ջո Բայդենը մեկ անգամ նշել է «Կոռուպցիայի դեմ պայքարը միայն լավ կառավարումը չէ: Դա ինքնապաշտպանություն է: Դա հայրենասիրություն է»:

Զեկուցողն արդարացիորեն նշել է իր զեկույցում, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր առանձնահատկություններից է քաղաքական և մշակութային այնպիսի միջավայր խթանելը, որը կնպաստի կոռուպցիային դիմակայող հասարակության կայացմանը: Իրականում, եթե մենք դիտարկենք միջազգային համաձայնագրերը՝ Ջակարտայի սկզբունքներից մինչը ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքայի կոնվենցիան», ապա կտեսնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում առկա է 3 բաղադրիչ. կրթություն, կանխարգելում և պայքար: Իրականում մենք պետք է սկսենք հենց թիրախավորված կրթությունից և շարունակենք այդ ուղին:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ կցանկանայի կիսվել ձեզ հետ իմ երկրում կատարված մի շարք կարևոր զարգացումներով՝ ուղղված այս խնդրին: Երկու շաբաթ առաջ մենք ստեղծեցինք կոռուպցիայի կանխարգելման անկախ և ինքնավար հանձնաժողով: Առաջին անգամ նախատեսեցինք ազդարարների պաշտպանության մեխանիզմներ, որոնք լիովին համապատասխանում են Վեհաժողովի որոշումներին: Նախատեսվում է ստեղծել մեկ միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա ազդարարներին անանուն կերպով հաղորդում ներկայացնել հանցագործությունների վերաբերյալ: Մենք ավելացրել ենք այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց քանակը, ովքեր գույքի, եկամուտների և դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն ունեն: Ավելին, քրեականացվել է ապօրինի հարստացումը և կանխիկ գործառնությունները սահմանափակվել են: Նման առաջադիմական կագրավորումների ցանկը կարելի է շարունակել:

Հարգելի գործընկերներ,
Այս դահլիճում կոռուպցիայի մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ այն կոռուպցիոն սկանդալներին, որոնք առնչվում են այս Վեհաժողովի մի շարք անդամների անունների հետ:

Դժբախտաբար, կոռուպցիան այլևս միայն գաղափար կամ թեմա չէ, այլ այն ունի դեմք, այն ունի իր հասցեատերերը: Ցավոք սրտի, մենք լուրջ չէինք վերաբերում այդ երևույթին և դիտարկում էինք միայն որպես բամբասանք, որպես հնարավոր ճնշում մեր կարծիքի վրա, երբ խոսում էինք դրա մասին:

Բայց փաստը մնում է այն, որ մենք այժմ դրա մասին խոսում ենք բացեիբաց` ի հակադրություն մի քանի տարի առաջ գոյություն ունեցող իրողության, երբ շատ զգուշավորությամբ կամ վերապահումներով էինք խոսում դրա մասին: Ես չեմ ուզում ընդունել, որ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք կոռուպցիոն սկանդալներն են, կարող են ստվերել այն արժեքները, որ մենք կրում ենք: Անկասկած է, որ այստեղ յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկրի շահը, բայց ես հավատում եմ, որ մենք բոլորս այստեղ ենք պատվիրակվել ոչ միայն պաշտպանելու մեր ազգային շահերը, այլև մենք ունենք մեկ ընդհանուր առաքելություն, սերնդափոխության առաքելություն: Մենք այս Վեհաժողովում ենք այն անկյունքարային արժեքների շարունակականությունը ապահովելու համար, որոնք հաստատվել են Վեհաժողովի հիմնադրումից՝ 1949 թվականից ի վեր: Ի՞նչ ենք մենք փոխանցելու մեր սերունդներին: Հուսով եմ ՝ ոչ կաշառելու և այդ կերպ հարցեր լուծելու սկզբունքն ու ընթացակարգերը:

Հարգարժան գործընկերներ,
Այսօրվա քննարկումը այն բանի վկայությունն էր, որ մեր մեծամասնության դիրքորոշումն է` պահել մեր հիմնական արժեքները և այս օրրանը սկզբնական տեսքով:
Այդ իսկ պատճառով մենք շատ կարեւորում եւ ողջունում ենք երեկ կոռուպցիոն սկանդալների հարցով հետաքննության մարմնի ստեղծումը»: