|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը շարունակում է մնալ ՀՀ արդարադատության նախարարի հավանական թեկնածուների թվում: Վարչապետը նշել էր նաև, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում կնշանակեն արդարադատության նախարարին:
Ուշագրավ է, որ հուլիսի 14-ից երկիրը արդարադատության նախարար չունի:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել վարչապետի հայտարարությունը, հետո ընդգծեց, որ այս առնչությամբ արդեն խոսել է եւ ավելացնելու ոչինչ չունի: