կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 11:16
Իրավական

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալի համար շտապօգնություն կանչեցին

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալի համար շտապօգնություն կանչեցին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը վատացավ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալի համար շտապօգնության բրիգադ են հրավիրել:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Աշոտ Պետրոսյանը, Արայիկ Խանդոյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը, Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը: