Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկժամյա ընդմիջումից հետո վերսկսվեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից 14-ի գործով արտագնա դատական նիստը:
Նիստերի դահլիճում՝ ապակիներից այն կողմ գտնվող քաղաքացիները դժգոհում են, որ դատավարության մասնակիցների ձայնը չի լսվում, միայն լսելի է դատավոր Արտուշ Գաբրիելյանի ձայնը:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը, քննարկելով գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը, որոշեց սանկցիա կիրառել պաշտպանի նկատմամբ և նրան պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանական պալատ:
Դատավորը նիստի ընթացքում խոսելու համար սանկցիա կիրառեց նաև գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ:
Գործով մեկ այլ ամբաստանյալի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ դատական նիստն ընթանում է խախտումներով, պաշտպանների մի մասը, ծանուցված չլինելով, չի ներկայացել դատարան: Նշենք, որ այս գործով պատշաճ չի ծանուցվել և դատական նիստին չի ներկայայացել փաստաբան Հայկ Ալումյանը, ով ներկայացնում է ՊՊԾ գնդի գրավման և պատանդ պահելու, ինչպես նաև ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի շահերը:
Ի պատասխան փաստաբան Ինեսսա Պետրոսյանի բարձրացրած խնդրին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ գործը դեռևս նախապատրաստական փուլում է, և քանի որ դեռևս չեն հասել ամբաստանյալներին և նրանց պաշտպաններին ներկայացնելու փուլին, ուստի չի կարելի ասել, թե ամբաստանյալների իրավունքները ոտնահարվում են:
Այս պահին դատական նիստը դարձյալ մեկ ժամով ընդմիջվել է: