Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ հուլիսի 12-ին` դատական նիստի տեղափոխվելուց առաջ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, համաձայն ներքին կանոնակարգի, խուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Արեգ Կյուրեղյանը, ում մոտից հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր, ինչն արգելված իր է: Հայտնաբերվածն առգրավվել է. նախապատրաստվում են նյութեր դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Նշենք, որ Արեգ Կյուրեղյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով ամբաստանյալներից է:
Ինչպես դատարանից հայտում է Yerkir.am–ի լրագրողը քիչ առաջ դատարան արգելված իր մտցնելու համար ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել Անահիտ Մուրադյանը: Նրա մոտից դատական կարգադրիչները խուզարկությամբ հայտնաբերել էին խոշոր չափի ասեղ` վրան ամրակցված հայկական դրոշ:
Կինը կարգադրիչներին պարզաբանել է, որ այդ ասեղն իրեն բաժանել են դրսում` դատարանի բակում: Նշենք նաև, որ կինը ստորագրել է արձանագրության տակ և համաձայնել, որ իր մոտ ասեղ է եղել:
Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Հարություն Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քազաքացիներ Լաուրա Զաքարյանի և Անահիտ Մուրադյանի մոտ զննության ժամանակ հայտնաբերվել են սուր ասեղներ՝ եռագույն դրոշով ամրակցված` մոտ 7 սմ երկարությամբ: Կազմված արձանագրությունը փոխանցվել է ոստիկանությանը:
Այս պահին դատական նիստը շարունակվում է: