|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հուլիսի 7-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Tida» մակնիշի 88 TR 788 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Շ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը. ուղևորներից մեկը տեղում մահացել է:
Վարորդը և մեկ ուղևոր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները դին դուրս են բերել ձորակից և մոտեցրել (մոտ 10 մ) շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: