Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 2-ին, ժամը 05.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ (բախում` հրդեհի բռնկումով), կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Ս.) և «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի L3121 պետհամարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը ( Ս. մոտ 32 տ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մյուս ուղևորին (Ա. մոտ 33 տ.), որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
«Էրեբունի» ԲԿ-ի աշխատակիցներից ճշտվել է, որ ուղևորներից Ս.-ն մահացել է, իսկ վարորդի և մյուս ուղևորի` Ա.-ի, առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: