| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շարա Տալյան փողոցում այրվում է ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 29 հասցեի մոտակայքում բախվել են «ԳԱԶ 24» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1969 թ.), «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) և «Ford Tranzit» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1977 թ.) ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1941 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ վարորդը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ: