Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 25-ին, ժամը 05.20-ին տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Բելառուս» մակնիշի (առանց պետհամարանիշի) տրակտորը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Փ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 20 մ), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1984 թ. ծնված Մ. Ս.-ը և 1981 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները Գ. Փ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: