Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ֆինանսներինախարարությունը ներառել է ԿԲ 2017 թ դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին հավանություն տալու մասին հարցը:
Նշվում է, որ ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի մակրոտնտեսական միջավայրի զարգացումների գնահատականները ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ Կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին:
Ծրագրում, արձանագրելով 2016թ-ի ընթացքում իրականացված ընդլայնող դրամավարկային քաղաքականության դրական արդյունքները, դեռևս նպատակահարմար և հնարավոր է համարվում 2017թ-ի առաջին եռամսյակում դրամավարկային պայմանների թուլացումը: Գնահատվում է, որ իրականացված դրամավարկային քաղաքականությունը բավարար խթաններ է ստեղծել 2017թ-ին գնանկումային միջավայրի չեզոքացման և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար: Միևնույն ժամանակ, Ծրագրում կանխատեսված ցուցանիշից շեղման ռիսկերը թե´ կարճաժամկետ, թե´ միջնաժամկետ հատվածում գնահատվում են նվազման ուղղությամբ, որոնց դրսևորման պարագայում, համաձայն Ծրագրի, ԿԲ-ը համարժեքորեն կարձագանքի` միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակային մակարդակը:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ կառավարությունը, կարևորելով մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացումը, հարկաբյուջետային կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում նպատակադրում է ՀՀ ԿԲ-ի կողմից ընդունված գնաճի երկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշը, որը երկարաժամկետ հատվածում կկայունացնի նաև գնաճային սպասումները: Այս առումով` Ծրագրում 2017թ-ի համար թիրախային գնաճի ցուցանիշից շեղումները կարող են խնդիրներ առաջացնել հարկաբյուջետային քաղաքականության սահուն իրականացման համար:
2016թ չորրորդ եռամսյակում պահպանվել են տնտեսական աճի դանդաղ տեմպերը` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և հանքագործության ճյուղերի թողարկման ծավալների նվազմամբ: Համաձայն ԱՎԾ փաստացի տվյալների հանքագործական արդունաբերությունը դրական է նպաստել աճին, իսկ տնտեսական աճին նվազման ուղղությամբ նպաստել են գյուղատնտեսությունն ու շինարարությունը:
Տնտեսական աճը 2017 թվականին կապահովվի նաև իրական արտահայտությամբ ապրանքների և ծառայությունների զուտ արտահանման հաշվին, որին հիմնականում կնպաստի ներմուծման 0-2% ցածր կանխատեսումը, որը կլինի մասնավոր հատվածի սպառման 1.7% աճի պայմաններում:
«Կարծում ենք` 2017 թվականին կանխատեսվող իրական արտահայությամբ ապրանքների և ծառայությունների ներմուծումը, ինչպես նաև մասնավոր սպառումը թերագնահատված են, որի մասին վկայում են նաև 2017 թվականի ընթացիկ զարգացումների վերաբերյալ պաշտոնական տվյալները: Այսպես. 2017 թվականի հունվար-մարտի ցուցանիշներով ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական աճը կազմել է 17.5%, իսկ տնային տնտեսությունների սպառման իրական աճը` 6% »,- ասված է նախագծում:
Նշվում է, որ 2017թվականին առաջարկի տեսանկյունից տնտեսական աճին կնպաստեն արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճերը: Այս կապակցությամբ պետք է նշել, որ 2017թվականը բնութագրվում է վերականգնվող ամբողջական պահանջարկով, որի մասին վկայում են ինչպես 2017 թվականի առաջին ամիսների զարգացումներն, այնպես էլ ներքին և արտաքին պահանջարկին նպաստող գործընկեր երկրների տնտեսական զարգացումների վերաբերյալ կանխատեսումները: Հետևաբար, հաշվի առնելով նաև ծառայությունների ճյուղի մեծ մասնաբաժինը ՀՆԱ-ում, կարծում ենք` 2017թ տնտեսական աճին էականորեն կնպաստի նաև այս ոլորտը:
Միաժամանակ ներկայացված է շինարարության իրական աճի կանախատեսման 0.7-1.3% և մասնավոր ներդրումների 3% իրական աճի ցուցանիշներ: Հաշվի առնելով տնտեսության զարգացման ներկա փուլում ներդրումների կառուցվածքում կապիտալ շինարարության մեծ մասնաբաժինը, կարծում ենք` շինարարության իրական աճի ցուցանիշները փոքր- ինչ բարելավման հնարավորություն ունեն:
Նշվում է, որ ՀՀ ԿԲ 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի շրջանակներում կարևորվում է նախորդ տարվա ընթացքում իրականացված փոխարժեքի ճկուն ռեժիմի պահպանման քաղաքականության պայմաններում գնաճի 4+/-1.5% թիրախային ցուցանիշի ապահովումը, դրամավարկային փոխանցման մեխանիզմների կատարելագործումը, որը հատկապես 2017 թվականին և միջնաժամկետում ծրագրավորված հարկաբյուջետային զսպող քաղաքականության պարագայում հիմք կհանդիսանա հարկաբյուջետային և դրամավարկային արդյունավետ կոորդինացման համար: