Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի Է՝ իշխող ՀՀԿ-ն պատրաստվում Է նոյեմբերի 26֊-ին համագումար անցկացնել։ Այդ համագումարի արդյունքում ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը Էապես փոխվելու Է։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ծրագրել Է ՀՀԿ-ի՝ «քրեական» դիմանկարն ամբողջությամբ փոխել, որպեսզի կուսակցությունը 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանա նոր՝ «ինծիլիգենտ» կերպարով։ Մյուս կողմից քաղաքական դաշտում շատ է խոսվում այն մասին, որ ՍԵրժ Սարգսյանն իր համար հիմնական քվե «ապահովողներին» հետին պլան տեղափոխելով և նրանց այդպիսով նեղացնելով՝ կտրում Է այն ճյուղը, որի վրա նստած Է։ Սակայն Սերժ Սարգսյանն արդեն մի քանի տարի Է, այսպես կոչված, փոխարինող անձնակազմ Է պատրաստում։ Այլ կերպ ասած՝ իշխանական համակարգի հատկապես երիտթևում համոզված են, որ «նոր ճյուղը», որի վրա «նստած» կլինի իշխանությունը, վաղուց աճել Է, և ժամանակն Է «կտելու հին ճյուղերը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։