Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեք անգամ ամիսների տարբերությամբ նույն՝ Գետամեջ գյուղից գողություն էր կատարվել, սակայն տուժողներն այդպես էլ չէին դիմել ոստիկանություն:
Հանցագործը երկու ամառոանոցներից հափշտակել էր էլեկտրազոդման սարքեր, էլեկտրական սղոցներ, ավտոպահեստամասեր այլ կենցաղային ու շինարարական ապրանքներ:
Քանի որ տուժողները չէին դիմել ոստիկանություն, հաջողությունից ոգևորված՝ նա ընտրել էր այլ թիրախներ:
Գյուղի մթերային խանութից էր փող մթերք ու ծխախոտ հափշտակել՝ հետը տանելով նաև պարտքերով գրառումների տետրը: Սակայն խանութպանը ևս ոստիկանություն չէր դիմել:
Այս դեպքից մեկ ամիս անց Նոր Հաճնի ոստիկանությan բաժնի քրեական հետախույզներն էին պարզել դեպքի եղելությունը: Պարզվել էր, որ ամառանոցներից գողություն կատարողը նույն գյողի բնակիչ Արմեն Աբրահամյանն է: Հայտնաբերվելուց հետո, Աբրահամյանը խոստովանել է հանցանքները:
Տուժողներից ընդունվել է հաղորդում, փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: Քննություրնը շարունակվում է: