Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներառական աճը այն չէ, որ պետությունը հնարավորություն տա բոլորին, այլ որ բոլորը կարողանան օգտվել այդ հնարավորությունից՝ ըստ Yerkir.am-ի ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։
Նա մտահոգիչ համարեց, որ օլիգարխին տրվել է հնարավորություն նույն մրցակցային պայմաններում մրցել փոքր ու միջին խանութների հետ․ «Փոքրը դուրս է մնալու»։
2019 թ-ին 50 և ավելի աշխատող ունեցող խանութները՝ սուպերմարկետները, ավելացրել են իրենց մասնաբաժինը մնանրածախ առևտրի շուկայում և գրավել այդ շուկայի 80 տոկոսը՝ ասաց Սուրեն Պարսյանը՝ վատ փաստ համարելով, որ եկամուտը կուտակվում է մի քանի անձանց ձեռքում։
«Սա ավելի է խորանալու, որովհետև կառավարությունը որոշում կայացրեց այդ օլիգարխների շահութահարկը 20 տոկոսից դարձնել 18 տոկոս՝ այդ 2 տոկոսի բեռը դնելով հասարակության բոլոր խմբերի վրա՝ ալկոհոլի, ծխախոտի հարկերը բարձրացնելու միջոցով։ Սա անարդար երևույթ է և սրա դեմը պետք է առնել»,-ասաց տնտեսագետը։
Երկնիշ տնտեսական աճի հասնելու հեռանկար Սուրեն Պարսյանն այս պահին չի տեսնում․ դրա համար պետք են ներդրումներ․ «Մենք չունենք այդպիսի խոշորածավալ ներդրումների անկալիք, այդ պատճառով գոնե 2020-ի համար չենք կարող հասնել այդ ցուցանիշին»։
Միջազգային կազմակերպությունները ևս Հայաստանի համար կանխատեսում են 5-6 տոկոս տնետսական աճ՝ արձանագրեց նա։