Փոխարժեքներ
31 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետամեջի թռչնաֆաբրիկայի տանիքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից 2, Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատից 1, Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկներ։Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Թե ինչ է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։