|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել. Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժի ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցում գործող «Հովման» հագուստի խանութի ապակին կոտրել են:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ 3 դիմակավորված անձանցից մեկը քարով կոտրել է խանութի դռան ապակին, ապա մտել ներս և այնտեղից հափշտակել հագուստներ, իսկ նրանցից մեկը դրամարկղից գողացել է գումար, ապա դիմել փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ խանութին պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս: Ոստիկանությունը ձեոնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ապակի կոտրելն ու խանութը թալանելը տևել է 20-25 վայրկյան: