|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր՝ մարտի 6-ին, դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով և զենքի նմանվող առակահով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված 2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայտնի «Զառա» հագուստի սրահ:
Նրանք աշխատակցի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել ու դրա տակ հափշտակել 2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը:
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: